Jump to content

Էլմինա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլմինա ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց, մշակութային ժառանգություն, դղյակ և factory?
ՏեղագրությունԷլմինա[1]
Վարչական միավորԿենտրոնական շրջան[1] և Կոմենդա / Էդինա / Էգուաֆո / Աբիրեմի մունիցիպալ շրջան
Երկիր Գանա[1]
Համալիրի մասԱմրոցներ և ամրոցներ, Վոլտա, մեծ Աքրա, Կենտրոնական և արևմտյան շրջաններ
Կառուցված1482[1][1]
Քարտեզ
Քարտեզ
 Elmina Castle Վիքիպահեստում
Բլաուի և վան դեր Հեմի ատլասում ամրոցի պատկերը (17-րդ դար)

Էլմինա[2] (անգլ.՝ Elmina Castle), ինչպես նաև Սուրբ Գևորգի ամրոց[3] (St. George’s d’Elmina), ինչպես նաև Սան-Ժորժե-դա-Մինա (պորտ.՝ Castelo de São Jorge da Mina), ամրոց Գանայում, Էլմինա քաղաքի մոտակայքում, համանուն հրվանդանի վրա, Գվինեական ծոցի ափին։

Անվան ծագումնաբանությունը գալիս է իսպ.՝ mina«հանք» բառից, ինչը կապված է Աշանտի ոսկու հանքերին մոտ լինելուց[4]։

Ամրոցը կառուցվել է պորտուգալացիների կողմից 1481-1482 թվականներին Դիեգո-դե-Ազամբուժայի ղեկավարմամբ, և այդ պատճառով էլ համարվում է Տրոպիկական Աֆրիկայում եվրոպացիների կողմից կառուցված առաջին ամրոցը[2]։ Էլմինա ամրոցը համարվում է առաջին ամենահին եվրոպական կառույցը՝ կառուցված եվրոպացիների կողմից Եվրոպայից դուրս, իսկ Էլմինա քաղաքը համարվում է եվրոպացիների և տեղի աֆրիկացիների միջև առաջին համագործակցության վայրը[5]։ Հենց Էլմինայից, 1482 թվականին շինարարությանը մասնակցելուց հետո, իր առաջին նավարկությանն է մեկնել Դիոգու Կանը։ Նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է Դուարտե Պաչեկո Պերեյրան։

Էլմինան դարձավ պորտուգալացիների առաջին առևտրային կետը Գվինեայի ծոցում և շատ կարևոր նավահանգիստ Պորտուգալական գաղութային կայսրության համար, ինչպես նաև հանդիսացավ ստրկավաճառության կենտրոններից մեկը։

1637 թվականին բերդը գրավվեց հոլանդացիների կողմից և մնաց նրանց ձեռքում մինչև 1872 թվականը, որից հետո այն անցավ բրիտանացիներին իշխանության տակ և մնաց նրանց ձեռքում մինչև 1957 թվականին Գանայի անկախացումը։

1979 թվականին Գանայի ափամերձ ամրոցների ցանկի մեջ գտնվող պատմական հուշարձանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3][5]։

Ամրոցը ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Գանա / Վինոգրադովա Ն.Վ., Էրմոլենկո Ա.Ս. և ուրիշներ // Ութնապատիկ ճանապարհ - գերմանացիներ. - Մ.: Ռուսական մեծ հանրագիտարան, 2006. - S. 366-373. - (Ռուսական մեծ հանրագիտարան. [35 հատորում] / Գլխավոր խմբ. Յու. Ս. Օսիպով; 2004-2017, հատ. 6): — ISBN 5-85270-335-4։
  3. 3,0 3,1 Кейп-Кост / Виноградова Н. В. // Канцелярия конфискации — Киргизы. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 511. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 13). — ISBN 978-5-85270-344-6.
  4. Кобищанов, Юрий Михайлович Африка: встречи цивилизаций / Ю. М. Кобищанов, А. Д. Дридзо, В. Б. Мириманов ; Под ред. В. Б. Мириманова. — М.: Мысль, 1970. — С. 250. — 418 с.
  5. 5,0 5,1 «Forts and Castles, Volta, Greater Accra, Central and Western Regions». UNESCO World Heritage Centre (անգլերեն). United Nations. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմինա ամրոց» հոդվածին։